Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»

Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»
24.01.2013 | 19:02

«Ընտրություններից հետո թանկացումներ են սպասվում: Այդ թանկացումները Հայաստանում ոչ թե ալիքներ են, այլ կրում են պերմանենտ բնույթ, այսինքն՝ անընդհատ թանկանում է: Այն, որ գազը թանկանալու է, արդեն հայտնի է, և որ դրան հետևելու է որոշ ծառայությունների գների թանկացումը, դա սպասելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Վերջինիս դիտարկմամբ, գազի գինը 180 դոլարից կդառնա 240 դոլար ու իր հերթին կանդրադառնա էլեկտրաէներգիայի գնի վրա: Ա.Պողոսյանի համոզմամբ` դարձյալ տուժելու են միայն շարքային քաղաքացիները: Բանախոսը փաստեց, որ ստեղծված իավիճակից բոլորս ենք դժգոհում, բայց, չգիտես ինչու, տեղներիցս չենք շարժվում. «Այնքան ակնհայտ է, բոլորն էլ բողոքում են, բայց այդ բողոքը կազմակերպված ձև չի ստանում: Եթե ջուրը թանկանում է կամ գազը, ո՞ւր է մեր ռեակցիան, ինչո՞ւ փողոց դուրս չենք գալիս»:
ՀԿ-ի նախագահն անդրադարձավ նաև կառավարության ընդունած նոր օրենքներին, հարկային փոփոխություններին, որոնք, նրա համոզմամբ, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: «Ի՞նչ կլինի ընտրություններից հետո . 80 կամ ավելի մեծ տոկոսով գործող նախագահը կվերընտրվի, բայց կառավարությանը պետք է քննադատել միշտ և բոլոր մեղքերը նրա վրա բարդել: Ոչ թե, ասենք, հանենք Պետրոսին, բերենք Պողոսին, ու ստիպենք, որ բան փոխի»,- ասաց նա` հավաստելով, որ երկրի ղեկավարի փոփոխությունը այս թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել: «Կան եղանակներ, որոնք կիրառվում են նախընտրական շրջանում՝ զսպվում է ալիքը ընտրություններից հետո, հավանաբար, ապրիլից արդեն թանկացման նոր ալիք կսկսվի»:
Նա կրկին անգամ հիշեցրեց, որ կանգնած ենք գների հերթական բարձրացման շեմին, ուստի ժամանակն է միասնական լինել և պահանջել կառավարությունից հարգել մեր իրավունքները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ